Իմունաբանություն
Իմունականխարգելումն առաջնային խնդիր
«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը:
Բացելով Կլոր սեղանը, Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանը նշեց, որ «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը գործողության մեջ է դրվել 2004 թվականից և նպատակ է հետապնդում իմունիզացիայի վերաբերյալ տեղեկատվությամբ խթանել հանրության իրազեկման բարձրացմանը, ինչը կնպաստի պատվաստումների միջոցով զերծ մնալ մի շարք վարակիչ հիվանդություններից: Այս առումով խոսնակը չափազանց կարևորեց լրատվամիջոցների դերը և հույս հայտնեց, որ կազմակերպված Կլոր սեղանը ճիշտ նպատակին կծառայի:
ՀՀ ԱՆ հիգիենիկ-համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը իմունականխարգելումը համարելով առողջապահական համակարգի տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից մեկը, գտավ, որ պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ընդհուպ մինչև դրանց վերացումը: Հենց այս նախաձեռնումների արդյունքում կտրուկ նվազել են և կառավարելի հիվանդությունների մակարդակը, և դրանց հետևանքով մահվան դեպքերը:
Պարոն Վանյանն ուրախությամբ փաստեց, որ պլանային պատվաստումների ընդգրկվածության գործընթացում մեր հանրապետությունը բարձր ցուցանիշների է հասել: Իսկ 1995-ից Հայաստանում պոլիոմելիտի ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչի շնորհիվ 2002-ին մեր երկիրը ստացել է պոլիոմելիտից «ազատ գոտու» կարգավիճակ և առայսօր պահպանում է այս կարգավիճակն այն դեպքում, երբ 2010-ին Տաջիկստանում գրանցվել է պոլիոմելիտի 458 դեպք` 29 մահվան ելքով: Ամեն տարի աշխարհում 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ B-ի բարդություններից, մոլորակի տարբեր հատվածներում շարունակվում են կարմրուկի և կարմրախտի համաճարակները: Անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում մահվան ելքերով կարմրուկի և կարմրախտի մի շարք դեպքեր են արձանագրվել:
Բանախոսը կարևորեց, որ շնորհիվ 2007-ին Հայաստանում 6-27 տարեկանների շրջանում անցկացված պատվաստումների, զերծ մնացինք կարմրուկով և կարմրախտով վարակի դեպքերից: Հենց պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում մոտ 100 անգամ նվազել են հեպատիտ B-ի դեպքերը, իսկ 2009-ին հնգավալենտ պատվաստումների ներդրումից հետո հանրապետությունում 2011-ին մենինգիտները նվազել են 2 անգամ:
«Եվ, այնուամենայնիվ, այս ձեռքբերումները մարդկանց շրջանում չպետք է ձևավորեն թյուր կարծիք, թե այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդությունների դեմ, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են բռնկվել` խլելով մարդկային կյանքեր: Այստեղ է, որ հանրությանն իրազեկելու լրագրողական ձեր աշխատանքով դուք կարող եք մարդկանց գիտակցությանը հասցնել այն գաղափարը, թե միայն ժամանակին տարվող պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդությունների և հաշմանդամության զարգացումը»,-եզրափակեց պարոն Վանյանը:
ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումների և նվաճումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Անդրադառնալով իմունականխարգելման գործընթացի նվաճումներին` բանախոսը փաստեց, որ 2007 թվականից մեզ մոտ չեն արձանագրվել կարմրուկ և կարմրախտ հիվանդություններ, իսկ խոզուկի միայն առանձին դեպքեր են գրանցվել:
Ինչ վերաբերում պոլիոմելիտի և դիֆթերիայի 1990-2011թթ. շարժընթացին, 1995-ից պոլիոմելիտի, 2000-ից դիֆթերիայի ոչ մի դեպք չի արձանագրվել, կարմրուկ-կարմրախտի 2007-ի պատվաստումների կամպանիան համապատասխանաբար 98 և 96 տոկոսանոց արդյունք է արձանագրվել, 2011-ին ՀՀ-ում պատվաստանյութերի արդյունավետ կառավարման գնահատում է իրականացվել:
Նա ներկայացրեց ՀՀ-ում ռոտավիրուսային վարակի շարժընթացը 2009-2012թթ.` համեմատելով ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք առաջավոր երկրների վարակի հոսպիտալացումների նվազեցման և պատվաստումների ընդգրկվածության հետ, անդրադարձավ նոր պատվաստանյութերի ներդրման ու դրանց ազդեցության խնդիրներին:
Կլոր սեղանի շրջանակներում պատվաստումների վերաբերյալ ցուցադրվեց տեսահոլովակ:
Լրագրողների հնչեցրած պատվաստանյութերի ներկրմանը, դրանց պիտանելիության ժամկետին, հնարավոր բարդացումներին և այլ հարցերին Կլոր սեղանի վարողները տվեցին սպառիչ պատասխաններ:
Կարդացեք նաև
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում...
Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...
Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի...
Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն